
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը՝ քննարկելու Ղազախստանում ստեղծված իրավիճակը, նախապես ծրագրված է հունվարի 10-ին։
Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ գործող նախագահ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունից։
«ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց համաժողովը նախատեսված է երկուշաբթի»,- նշել են մամուլի ծառայությունից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին, մասնակցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, պատրաստվում ենք երկուշաբթի օրը», — պատասխանել է նա հարցին, թե արդյոք Կրեմլը հաստատում է Պուտինի մասնակցությունը հունվարի 10-ին կայանալիք առցանց գագաթնաժողովին:




