ԿարևորՀասարակություն

Նազարբաևն ինքն է Տոկաևին փոխանցել Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը. մամուլի խոսնակ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ինքն է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։

«Ինչպես ավելի վաղ ասել էի, Էլբասին [ազգի առաջնորդ Նազարբաևը] այս օրերին եղել է Նուր-Սուլթանում և աջակցել է պետության ղեկավարին։ Սակայն իրավիճակը շատ բարդ էր, և այդ պատճառով Էլբասին ինքը որոշեց Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել նախագահին, քանի որ քաջ գիտակցում էր, որ անկարգություններն ու ահաբեկչությունները պահանջում են արագ, կոշտ և անզիջում արձագանք երկրի ղեկավարությունից»,- ասել է Ուկիբայը:

Նրա խոսքով, Նազարբաևն ու Տոկաևը միշտ եղել են «բարիկադների նույն կողմում»՝ պաշտպանելով իրենց ժողովրդին, երկիրը և ազգի ապագան։ «Եվ բոլորիս համար այս դժվարին օրերին նրանք կրկին ցուցադրեցին միաձույլ պետական ​​իշխանությունը», — ասել է Ուկիբայը։

Նա հայտարարել է, որ ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում Ղազախստանի առաջին նախագահի մասին մեծ թվով կեղծ լուրեր ու սադրիչ ձայնագրություններ են շրջանառվում։ «Ներկա պայմաններում նման գործունեությունը մենք դիտարկում ենք որպես քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և պետության սահմանադրական հիմքերը խարխլելու փորձ»,- ընդգծել է Նազարբաևի մամուլի քարտուղարը։

Նազարբաևը Ղազախստանի առաջին նախագահն է (1991 թվականի դեկտեմբեր — 2019 թվականի մարտ):

2019 թվականի մարտին նա հրամանագիր էր ստորագրել և իր կամքով վայր էր դրել երկրի նախագահի պարտականությունները։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դարձել էր նրա իրավահաջորդը պետության ղեկավարի պաշտոնում։ Սակայն Նազարբաեւը դեռ պահպանել էր երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Կարդացեք նաև

Back to top button