ԿարևորՄիջազգային

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքի մասին. ՏԱՍՍ

Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Նախորդ օրը հայտնի դարձավ, որ պայթյունի սպառնալիքով նամակ է ուղարկվել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին։ Անհայտ անձինք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից»,- ասել է լրատվական գործկալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ շենքերը հետախուզվել են, պայթուցիկ սարքեր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

Կարդացեք նաև

Back to top button