ԿարևորՀասարակություն

Վրաստանի նախագահն այցելել է Սբ. Գևորգ եկեղեցի և շնորհավորել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության առթիվ, այս մասին հայտնում է Ալիք մեդիան:

Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաքելական եկեղեցում տեղի ունեցող Սուրբ Ծննդյան պատարագին և այնտեղից հղել իր շնորհավորական ուղերձը։ 

«Շնորհավորում եմ Սուրբ ծնունդն ու Աստվածահայտնությունը ամենահին Քրիստոնյա ժողովուրդներից մեկին, հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Վրաստանում և ամբողջ աշխարհում։ Խաղաղություն, առողջություն, բարեկեցություն բերի այս օրը ձեզ, բազում անգամներ տոնեք այս լույսի և բարու մեծագույն տոնը»,- դիմել է նախագահը։

Տես նաև՝ Վրաստանի վարչապետը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

Կարդացեք նաև

Back to top button