
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է ճրագալույցի Ս. Պատարագ:
Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել:
Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո:









