ԿարևորՀասարակություն

Կապանում շարունակվում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքները

2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կապանում շարունակվում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել։

Շրջայցի ժամանակ Գևորգ Փարսյանը ծանոթացել է Շահումյան փողոցի թիվ 2, 9, 10, 11, 13, 14, 15, 17, 19, 20, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 39, 39ա շենքերի բակային տարածքներում ընթացող բարեկարգման աշխատանքներին, զրուցել շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիրների հետ, աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արել իր նկատառումներն ու դիտողությունները, տվել հանձնարարականներ։

Եզրաքարերի թարմացման, դիտահորերի նորոգման, մետաղյա ավտոտնակներով կամ ինքնակամ կառույցներով տարիներ շարունակ զբաղեցված տարածքների ընդհանուր բարեկարգման արդյունքում էականորեն կբարելավվի բակերի տեսքը, կստեղծվի հարմարավետ և անվտանգ միջավայր, կկարգավորվի հետիոտների և ավտոմեքենաների երթևեկն ու անցուդարձը։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 156 640 700 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 55% կամ 86 152 385 դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 45% կամ 70 488 315 դրամ

Կարդացեք նաև

Back to top button