ԿարևորՀասարակություն

Կընդլայնվի հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, մասնավորապես, հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը ընդլայնելու նպատակով: Ըստ այդմ կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի հետախուզվող ՏՄ-երը թաքցնելու հնարավորությունը։

Արդյունքում ակնկալվում է կրճատել պետական բյուջեից կատարողական վարույթի շրջանակներում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, առգրավման, հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու հետ կապված ծախսերը։

Որոշման ընդունումը կնպաստի նաև կատարողական վարույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, իսկ առաջարկվող գործիքակազմի ներդրումը հնարավորություն կտա հարկադրանքի «փափուկ միջոցների» կիրառմամբ ապահովել հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջների փաստացի կենսագործումը։

Back to top button