ԿարևորՀասարակություն

Մի խումբ անձինք «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Օրերս հատկապես արդյունավետ էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Գավառում, Սևանում և Վարդենիսում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, իսկ Ճամբարակում` հակատանկային նռնականետի և ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Սիսիանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Ոստիկանության Արտաշատի և Մեծամորի բաժինների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ևս հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի, Մաշտոցի և Արաբկիրի բաժիններում։ Մասնավորապես, Մալաթիայում` «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Մաշտոցում` որսորդական հրացանի և ռազմամթերքի, իսկ Արաբկիրում`տարբեր տեսակի նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն` քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։  

Back to top button