
Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից գործարկվել են Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:




