
Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկում պոլիէթիլենային տոպրակներ. խոսքը 50 միկրոն հաստություն ունեցողների մասին է։ Դրանց վաճառքը արգելված է օրենքով։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը որոշ տնտեսվարողներ արդեն անցել էին այլընտրանքային թղթե տոպրակների, փոքր արտադրողներն էլ արդեն կտորե պայուսակներ են առաջարկում։
2022 հունվարի 1-ից առևտրի կետերում պոլիէթիլենային տոպրակ օգտագործելու համար նաև վարչական պատասխանատվություն է սահմանվում՝ 30 հազար դրամի չափով։ Պոլիէթիլենային տոպրակներից հետո՝ հաջորդը Շրջակա միջավայրի նախարարության թիրախում մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքն է։




