ԿարևորՀասարակություն

Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2021 թ. դեկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Արցախի պողոտայից աջ շրջադարձով դեպի Էրեբունու փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը լուսացույցի աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ ռեժիմով։

Կարդացեք նաև

Back to top button