
Իրանը Կապանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի, տեղեկացնում են Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից։
Իսլամական Հանրապետության կառավարությունը չորեքշաբթի՝ դեկտեմբերի 29-ի նիստում, հավանություն է տվել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ԱԳ նախարարության առաջարկին, ասվում է դեսպանատան Twitter-ի գրառման մեջ։
«ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը պատիվ ունի տեղեկացնելու, որ ԻԻՀ կառավարությունը 2021թ. դեկտեմբերի 29-ի նիստում, հավանություն է տվել Կապան քաղաքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ ԱԳՆ առաջարկությանը»,-ասված է գրառման մեջ։




