ԿարևորՀասարակություն

Վերսկսվել է Արցախից տեղահանված շահառուների միանվագ աջակցության գումարների վճարումը

Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար դրամական աջակցության (25.000 կամ 50.000 դրամ) վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից։

Այն դեպքում, երբ դիմումում սխալ է նշված շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, գումարը ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունվարի 31-ը անձը հաստատող փաստաթղթով մոտենալ այն բանկի որևէ մասնաճյուղ, որի անվանումը գրված է դիմումում։

Այսօրվանից վերսկսվել է նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (300,000 կամ 250,000 դրամ աջակցություն) շահառուների միանվագ աջակցության գումարների վճարումը։

Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ում՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվելու վերաբերյալ տվյալներն Արցախից ստացվել են սեպտեմբերի 15-ին և դրանից հետո ստացել են վճարման ցուցակում ներառված լինելու մասին հաղորդագրություն, սակայն դեռ չեն ստացել դրամական աջակցության գումարը։ Վճարումը կիրականացվի մինչև 2022 թվականի հունվարի 31-ը։

Back to top button