ԿարևորՀասարակություն

Արցախում շարունակվում են արագ հավաքովի բնակելի տների կառուցման աշխատանքները

Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 9 բնակելի տների կառուցման աշխատանքները։ 

Ինչպես հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, առանձնատները կլինեն 2, 3 և 4 սենյականոց՝ յուրաքանչյուրն երեքական։ 

Ներկա պահին առանձնատներից մեկն արդեն կանգուն է, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։ Ընդհանուր թվով 9 առանձնատները պատրաստ կլինեն մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջ։ Կառուցապատումն իրականացվում է բարեգործական միջոցներով։

Կարդացեք նաև

Back to top button