
Դեկտեմբերի 26-ին մահացել է Հունաստանի Հանրապետության նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասը: Նա պաշտոնավարել է երկու ժամկետ՝ 2005-2015 թվականներին։
Պապուլիասը եղել է ՊԱՍՕԿ-ի (Համահունական սոցիալիստական շարժում) անդամ և իր երկարամյա քաղաքական գործունեության ընթացքում տարբեր նախարարական պաշտոններ է զբաղեցրել, հիմնականում արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում:
Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել 2013թ.-ին։
Լուսանկարում Հունաստանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահալիրում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։




