
Իրանի կառավարության որոշմամբ 15 օրով փակվում են ցամաքային սահմանը հարևան երկրների հետ՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման սպառնալիքի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի և ՆԳՆ հրամանի համաձայն՝ օմիկրոնի շտամի տարածումը կանխելու նպատակով, այսօրվանից 15 օրով փակ կլինի ուղևորների համար հարևան երկրների հետ ցամաքային սահմանը»,-շաբաթ օրը հայտարարել է Իրանի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին։
Բացի Հայաստանի հետ սահմանից, փակվում է նաև Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի հետ սահմանները։




