
Հայաստանն ու Ուկրաինան դեկտեմբերի 25-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում գրառում է կատարել այդ կապակցությամբ։
«30 տարի առաջ Հայաստանն ու Ուկրաինան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։ Մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ու պատմական կապերը ամուր հիմք են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասված է գրառման մեջ։




