
Թուրքիայի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ, առցանց ասուլիսի ամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, եթե հայ-թուրքական հարաբերությունների Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն իր թուրք գործընկերոջ հետ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերի, և գործընթացը հասունանա մինչև այդ կետը, բնականաբար դրան կհաջորդեն նաև բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումներ։
Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի հանդիսացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։
«Հայկական կողմը երբեք որպես նախապայման չի նշել Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Հայաստանի բոլոր իշխանությունները առանց բացառության ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացնման նախապայման չի եղել»։




