ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտնվել է Բաքվի «սև ցուցակում»

Ադրբեջանը սև ցուցակում է ներառել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսին Արցախ կատարած այցի պատճառով։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հինգշաբթի կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։

Նրան բողոքի նոտա են հանձնել և ասել, որ «նման ուղևորությունները վնասում են ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին»։

Նախարարությունը նշել է, որ Պեկրեսը և նրան ուղեկցող Ֆրանսիայի քաղաքացիներն այժմ ներառվել են «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողանա այցելել Ադրբեջան։

Հայաստան կատարած այցի ընթացքում Վալերի Պեկրեսեն հանդիպումներ է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի, Արարատ Միրզոյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

Նա եղել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Վալերի Պեկրեսեն այնուհետ մեկնել է Արցախ, որտեղ հանդիպել է իշխանությունների հետ։

Back to top button