ԿարևորՀասարակություն

«Լեգենդների արահետ». ժայռոտ Հայաստանը

Սյունիքի «Լեգենդների արահետը» բացահայտելու համար 34travel ճամփորդական հարթակի հետ միասին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ստեղծել է հետաքրքիր մի ուղեցույց ռուսալեզու զբոսաշրջիկների համար:

«Լեգենդների արահետը» (ընդամենը 154 կմ) Անդրկովկասյան արահետի մի մասն է, որը մշակել է People in Need-ը Եվրամիության աջակցությամբ ճամբարային արշավ նախընտրող ճանապարհորդների համար։ Լրագրող Գայանե Միրզոյանը ներկայացրել է յուրահատուկ մի փորձառություն՝ արահետով ճամփորդելիս:

«Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզը քարքարոտ լեռների, անտառների ու կիրճերի երկիր է՝ գեղատեսիլ ու զարմանալի։ Դարեր շարունակ տեղի քարայրները ծառայել են քաջ սյունեցիներին որպես բնական կացարան, լեռները եղել են նրանց ամրոցը։ Սյունիքի գեղեցկություններին և տեսարժան վայրերին ծանոթանալու համար՝ արժե անցնել «Լեգենդների ճանապարհը» երթուղին»,- ասվում է հոդվածում:

Back to top button