ԿարևորՀասարակություն

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը փոխհատուցել է 4660 շահառուի

 «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս տարի գործունեությունը կենտրոնացրել է երկու ուղղությամբ․ բարձրացնել հիմնադրամին վերաբերող տեղեկատվության հասնաելիությունը Հայաստանի սահմաններից դուրս՝ Սփյուռքում, և ծավալել ֆոնդահայթայթման գործունեություն։ Մինչ օրս նվիրաբերությունների ընդհանուր գումարը կազմել է 11 մլրդ դրամ․ 2017-ից կուտակած  ռեզերվները թույլ տվեցին շատ արագ կազմակերպել փոխհատուցման գործընթացը։ Հիմա ծրագրում են 100 մլրդ ռեզերվային գումար հավաքել։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյան․

«Այլև չենք կարող պասիվ պարզապես նստել և սպասել, մինչև մեր պարտադիր վճարները կգան։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը կյանքի ապահովագրության պրոֆեսիոնալ կառույց է։ Մարդը, երբ իր կյանքը և առողջությունը դնում է սահմանին, ինքը միշտ վստահ է, որ եթե, Աստված մի արասցե, որևիցե բան պատահի, իր փոքր երեխաներն ու կինն ապահովագրված են գալիք 20 տարվա կտրվածքով»։

Պատերազմից հետո օրենքի փոփոխությամբ պարտադիր վճարները միջինը երեք անգամ աճեցին։ Տասնապատիկ աճել էր նաև շահառուների թիվը։ 2017թ-ից մինչև օրս հավաքվել է 53 մլրդ դրամ։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը հատուցման գումարներ է տրամադրում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանի խոսքով՝ երբեմն սխալ պատկերացում կա, թե հենց հիմնադրամն է որոշում շահառուների շրջանակը, մինդեռ շահառուները, այսինքն՝ զոհվածի ամուսինը, երեխաները և ծնողները պետք է դիմեն ՊՆ, ԱԱԾ կամ Ոստիկանություն։

«Հիմնադրամը չի որոշում շահառուների շրջանակը, հիմնադրամը ստանում է համապատասխան փաստաթղթերը, գնահատում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, և այդ փաստաթղթերի առկայության դեպքում, որպես խողովակ, գումարը ուղղակի փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամաներին»։

4660 զինծառայողի համար փոխատուցում է տրվել, 416-ը շահառու են եղել մինչև 44-օրյա պատերազմը։ 97-ը անհայտ բացակայող են ճանաչվել, իսկ 524-ը հաշմանդամություն ունեցող անձինք են։ Դեռևս փոխատուցում չեն ստացել 250 շահառու։

2021թ-ին   «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ում կարևոր փոփոխություն է եղել։ Նախկինում աշխատանքները կատարվում էին կամավորների միջոցով, իսկ այս տարի ձևավորվել է թիմ, որն զբաղվում աշխատանքների համակարգմամբ։

Կարդացեք նաև

Back to top button