ԿարևորՀասարակություն

T բջիջներն ավելի մեծ դեր են խաղում կորոնավիրուսի դեմ պայքարում, քան հակամարմինները

Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ T-բջջային իմունիտետը կարևոր դեր ունի SARS-CoV-2 վիրուսը մարդու մարմնում ճնշելու գործում: Այս մասին ասվում է բրիտանական Royal Society Open Science ամսագրի չորեքշաբթի հրապարակված հոդվածում։

«Հակավիրուսային ազդեցության քանակական գնահատականը ցույց է տալիս, որ հատկապես մարդկանց  մոտ, որոնք հիվանդությունը թեթև են տանում, T բջիջները ավելի կարևոր դեր են խաղում [SARS-CoV-2] վիրուսը ճնշելու գործում, քան հակամարմինները», — նշում է հրատարակությունը։ Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակները պարզաբանում են, որ մարդու օրգանիզմում T բջիջների անբավարար քանակությունը կարող է հանգեցնել կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի և նույնիսկ մահվան։

Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած հիվանդության թեթև ընթացքի դեպքում T բջիջները 96,5%-ով են ճնշում վիրուսը, իսկ վիրուսային մասնիկների միայն 3,3%-ն է ոչնչացվում հակամարմիններով։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում T-բջիջների իմունիտետը չեզոքացնում է վիրուսային մասնիկներին 80,6%-ով: Իսկ մահվան ելքով հիվանդության դեպքում T բջիջները ճնշում են վիրուսային մասնիկների 71,1%-ին:

Ինչպես նշվում է հոդվածում, հակաբորբոքային ռեակցիաները, ինչպիսիք են ցիտոկինների ակտիվության ճնշումը, ինչպես նաև մարդու մարմնում հյուսվածքների վերականգնման արագությունը, ուղղակիորեն կապված են T բջիջների քանակի հետ: Կորոնավիրուսից մահացած հիվանդների պարագայում օրգանիզմի այս պաշտպանիչ գործառույթները զգալիորեն նվազում են։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ իրենց աշխատանքի արդյունքները թույլ կտան նոր դեղամիջոցներ մշակել՝ ավելացնելու T բջիջների քանակը, որոնք ավելի արդյունավետ կբուժեն SARS-CoV-2 վիրուսով պայմանավորված հիվանդությունները։

Back to top button