ԿարևորՀասարակություն

Բերդում բանակ են ճանապարհում նորակոչիկներին

Այսօ Ձե՛զ է տրված հայրենիքին ծառայելու պատիվը. Բերդում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Համայնքի ֆեյսբուքյանը տեղեկացնում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքի զորակոչիկների առաջին խումբը:

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2021թ.-ի ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքի զորակոչիկների առաջին խումբը:

Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, զորակոչիկների հարազատները:

Դիմելով զորակոչիկներին՝ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը նշել է.

«Սիրելի՛ զորակոչիկներ, խնդրանքս մեկն է. անկախ նրանից, թե հայրենիքի որ հատվածում եք իրականացնելու ձեր ծառայությունը, պատկերացրե՛ք, որ պաշտպանում եք ձե՛ր տունն ու ձեր ընտանիքը: Ամենամեծ գործը հայրենիքին ծառայելն է, և այսօր ձե՛զ է տրված այդ պատիվը»:

Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ են մաղթել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:

Կարդացեք նաև

Back to top button