
Իրանում չորեքշաբթի հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել գազի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Թավրիզ քաղաքում: Վնաս է հասցվել ևս երկու կառույցի, որոնք տեղակայված են փլուզված շենքի մոտակայքում:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: Հաղորդվում է 12 տուժածի մասին։




