ԿարևորՀասարակություն

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս վերանայել տոնական ծրագրերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել մարդկանց վերանայել առաջիկա տոների պլանները,  պաշտպանվելու համար կորոնավիրուսի օմիկրոն տարբերակից, որն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում:

«Միջոցառումը չեղարկելն ավելի լավ է, քան կյանքը կորցնելը», — ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցում: «Ավելի լավ է չեղարկել տոնակատարությունը և այն նշել ավելի ուշ, քան հիմա տոնել և հետո տխրել »:

Նրա խոսքով, նոր տարբերակը շատ ավելի արագ է տարածվում, քան մյուսները։ «Այժմ կան ապացույցներ, որ օմիկրոնը շատ ավելի արագ է տարածվում, քան «Դելտա» տարբերակը, և պատվաստված կամ նախկինում վարակված մարդիկ ավելի հավանական է, որ նորից վարակվեն», — ասել է նա:

ԱՀԿ-ի ղեկավարը նաև նշել է, որ այս տարի Covid-19-ից մահացությունների թիվը գերազանցում է 2020 թվականին ՄԻԱՎ-ից, մալարիայից և տուբերկուլյոզից մահացածների թիվը միասին վերցրած։

ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ օմիկրոն տարբերակն արդեն գերիշխող է դարձել ԱՄՆ-ում։ Նախօրեին Տեխաս նահանգում գրանցվել է առաջին մահը՝ օմիկրոնով վարակվելու հետեւանքով։

Կարդացեք նաև

Back to top button