ԿարևորՀասարակություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ավագանու հերթական նիստին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի կայանալիք ավագանու հերթական նիստին: Խմբակցության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.  

«Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: 

Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին՝ նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»։

Կարդացեք նաև

Back to top button