ԿարևորՀասարակություն

Թուրքիայի ՆԳ նախարարին լուսանկարել են իսլամիստ վարձկանների ջոկատի հրամանատար Ֆահիմ Իսայի հետ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և «Սուլթան Մուրադ» իսլամիստ վարձկանների ջոկատի հրամանատար Ֆահիմ Իսայի լուսանկարը, որն արվել է թուրքամետ խմբավորումների կողմից օկուպացված սիրիական Ալ Ռայ քաղաք Սոյլուի այցի ժամանակ, իր թվիթերյան էջում հրապարակել է Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։ 

«Սուլթան Մուրադը» վարձկաններ է ուղարկել Արցախ և Լիբիա։ Նրանք նաև անչափահասների են ուղարկել, որից հետո ԱՄՆ–ն Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք անչափահաս զինվորների են տեղավորում», – գրել է նա։

Տես նաև՝  Արցախի դեմ պատերազմում վարձկանների ներգրավման հարցը քննվում է ՄԻԵԴ-ում

Կարդացեք նաև

Back to top button