ԿարևորՄշակույթ

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը․ Մալենան 9-րդն է

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը։

Հայաստանը մրցույթում ներկայացնում է Մալենան՝ «Քամի Քամի» երգով։ Հայաստանի պատվիրակ Մալենան ելույթ կունենա իններորդ համարի ներքո:

Քվեարկության առաջին փուլը կավարտվի կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ մրցույթից  անմիջապես առաջ, երկրորդ փուլը կսկսվի մրցույթի ընթացքում՝ բոլոր մասնակիցների ելույթից հետո ու կտևի 15 րոպե։ Քվեները քվեարկությունը վերահսկող թիմի կողմից կվերածվի միավորների։ Վերջնական արդյունքի 50 տոկոսը որոշվում է հենց հեռուստադիտողների քվեարությամբ, մյուս 50-ը՝ պրոֆեսիոնալ ժյուրիի։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր, ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Մալթա, Իտալիա, Բուլղարիա, Ռուսաստան, Իռլանդիա, Հայաստան, Ղազախստան, Ալբանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ադրբեջան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա։

Կարդացեք նաև

Back to top button