ԿարևորՀասարակություն

Պատրաստվել СOVID-19-ի հաջորդ հնարավոր ալիքներին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ եղել է «Գյումրի» բժշկական կենտրոնում, ծանոթացել COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանի աշխատանքներին։

Փոխնախարարն այցելել է նաև քաղաքում գործող բոլոր 6 պոլիկլինիկաները, հետևել COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացին, զրուցել բուժաշխատողների հետ` կարևորելով առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը, բնակչության շրջանում իրազեկման աշխատանքները:

«COVID-19 դեպքերի նվազումը պետք է օգտագործել` պատվաստման ընդգրկվածությունը մեծացնելու համար, որպեսզի հաջորդ ալիքներին լինենք պատրաստված քանի որ պատվաստումը ծանր ընթացքով հիվանդության և մահացության կանխարգելման գլխավոր միջոցն է։»,-նշել է Արտակ Ջումայանը:

Կարդացեք նաև

Back to top button