ԿարևորՀասարակություն

Հայաստանը նախատեսում է վերականգնել դեպի Ադրբեջան տանող երկաթուղու 45 կմ հատվածը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել երկաթուղու Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ հատվածի 45 կմ-ը, որի համար կծախսի մոտ 200 մլն դոլար, ՏԱՍՍ-ին ասել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Փորձագետների նախնական հաշվարկներով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 մլն դոլար։ Հատվածի երկարությունը շուրջ 45 կմ է, իսկ երթուղու ընդհանուր երկարությունը՝ 340 կմ»,- նշել է նա։

Հայաստանի փոխվարչապետի խոսքով, Հայաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղին կգործի «երկաթուղային փոխադրումների իրականացման միջազգային ընդունված կանոններին համապատասխան՝ փոխադարձության սկզբունքներով, երկրների ինքնիշխանության և իրավասությունների շրջանակներում»։

Կարդացեք նաև

Back to top button