ԿարևորՔաղաքական

Հայաստանը «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց չի քննարկել. Արմեն Գրիգորյան

Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններին երբևէ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցքի» վերավերյալ Ադրբեջանի կողմից հաճախ հնչող պահանջների մասին:

«Հայաստանը երբևէ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց: Դա կեղծ օրակարգ է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»,- նշել է Գրիգորյանը:

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարևոր են համարում հիմնախնդրի երկարաժամկետ լուծմանն ուղղած քննարկումներ սկսելը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Կարդացեք նաև

Back to top button