ԿարևորՀասարակություն

Moderna-ն օմիկրոնի համար պատվաստանյութ կարող է արտադրվել 3 ամսից էլ քիչ ժամանակում

Ամերիկյան Moderna ընկերության եվրոպական ստորաբաժանման ղեկավար Դեն Շտայները հայտնել է, որ oմիկրոն շտամին հարմարեցված պատվաստանյութ կարող է արտադրվել երեք ամսից էլ քիչ ժամանակում։ Այդ հայտարարությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա արել է իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում։

«Որքան շատ վիրուսը շրջանառվի, այնքան մեծ է նոր տարբերակի վտանգը: Երեք ամսից քիչ ժամանակ է պահանջվում օմիկրոնի շտամին հարմարեցված պատվաստանյութ արտադրելու համար», — ասել է Շտայները:

Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ նորացված դեղամիջոցի հաստատման ժամկետը կախված կլինի ազգային կարգավորող մարմիններից։

Նոյեմբերի 27-ին Moderna-ն հայտարարել էր, որ աշխատում է ավելի հզոր խթանող պատվաստանյութի վրա, որը կարող է ավելի լավ պաշտպանել մարմինը SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիաներից:

Նոր շտամն արդեն հայտնաբերվել է մոտ 80 երկրներում:

Կարդացեք նաև

Back to top button