ԿարևորՔաղաքական

ՀՀԿ անցկացնում է 17-րդ համագումարը

«Հայաստանի Հանրապետական» կուսակցությանը 17-րդ համագումարն է անցկացնում։

Օրակարգում է ՀՀԿ նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ՀՀԿ-ի կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, ՀՀԿ-ի 17-րդ համագումարի բանաձևի ընդունման, ՀՀԿ-ի նախագահի, գործադիր մարմնի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Ելույթ ունենելով համագումարում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Այսօր մենք հնարավորություն, ես կասեի՝ պարտավորություն, ունենք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում մեր պետության, ժողովրդի և կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունները, ազնիվ գնահատականներ հնչեցնելու և խոսելու մեր պետության ու կուսակցության ապագայի մասին»:

«Իրականությունն այն է, որ մեր հասարակությունն այսօր, ավելի քան երբևէ, բևեռացված է, հուսալքված ու վիրավորված: Այսօր, ըստ հարցումների, հասարակության մոտ 70%-ը առհասարակ մերժում է հետևել քաղաքական գործընթացներին: Այսօր մարդիկ մերժում են առերեսվել իրականության հետ՝ որպես ինքնապաշտպանական բնազդ և նախընտրում են անտարբերությունը: Կարո՞ղ ենք արդյոք մեղադրել մեր հայրենակիցներին հուսալքության համար: Կարողացե՞լ ենք արդյոք մենք էլ մեր հերթին մեր գործողություններով հույս վառել նրանց սրտերում: Այս հարցում մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք, որի մասին, անշուշտ, կխոսենք»,- նշել է նա:

Կարդացեք նաև

Back to top button