
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին 70 մլն գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։
Մանվել Փարամազյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ Փարամազյանը, Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է Քաջարան համայնքի՝ իրեն վստահված զգալի չափի գույքի յուրացում: Փարամազյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։




