
«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 17-ին ժամը 23:00-ից: Հայաստանում բնակվողները կարող են քվեարկել նաև Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի օգտին՝ այցելելով jesc.tv կայքը։
Քվեարկության առաջին փուլը կավարտվի կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ մրցույթից անմիջապես առաջ, երկրորդ փուլը կսկսվի մրցույթի ընթացքում՝ բոլոր մասնակիցների ելույթից հետո ու կտևի 15 րոպե։ Քվեները քվեարկությունը վերահսկող թիմի կողմից կվերածվի միավորների։ Վերջնական արդյունքի 50 տոկոսը որոշվում է հենց հեռուստադիտողների քվեարությամբ, մյուս 50-ը՝ պրոֆեսիոնալ ժյուրիի։
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր, ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Մալթա, Իտալիա, Բուլղարիա, Ռուսաստան, Իռլանդիա, Հայաստան, Ղազախստան, Ալբանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ադրբեջան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա։
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Փարիզում:




