ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:
Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:
Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝
- Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
- Աղաջանյան Արամ – սամբո
- Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
- Ավագյան Կարեն – ծանրամարտ
- Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
- Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ
- Գասպարյան Սամվել – ծանրամարտ
- Գյուրջյան Լիանա – ծանրամարտ
- Դանիելյան Էլինա – շախմատ
- Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
- Լալայան Վարազդատ – ծանրամարտ
- Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ
- Հակոբյան Արթուր – սամբո
- Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
- Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ
- Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
- Մհեր Մերջանյան – սամբո
- Մինասյան Գոռ – ծանրամարտ
- Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ
- Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ
- Մնացականյան Արմեն — սամբո
- Չալոյան Դավիթ – բռնցքամարտ