ԿարևորՍպորտ

Տաշքենդ-2021. Վարազդատ Լալայանն Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Տաշքենդում ավարտին է մոտենում ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները: +109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը մեդալակիրներ են: Լալայանը  երկամարտում 457 արդյունքով նվաճել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալը, իսկ Մինասյանը 448 կգ արդյունքով դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին չի հաջողվել մեդալ նվաճել. նա 4-րդ տեղն է զբաղեցրել:

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Աշխարհի առաջնությանը, առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 202 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ շատ վստահ բարձրացրել է նաև 207 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմամբ իրեն է ենթարկել 211 կգ ծանրաձողը:

Մինասյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ վստահորեն բարձրացրել է 205 կգ կշռող ծանրաձողը, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումները ձախողել է՝ չկարողանալով պահել 213 կգ ծանրաձողը:

Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը, ձախողելով առաջին մոտեցման 240 կգ-ն, երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահել է 242 կգ ծանրաձողը: Իսկ երրորդ մոտեցմամբ Լալայանը հրել է 246 կգ ծանրաձողը՝ ապահովելով արծաթե մեդալը:

Գոռ Մինասյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 240, իսկ երկրորդ մոտեցմամբ 243 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար պատվիրել է 253 կգ, սակայն Մինասյանը այն չի կարողացել բարձրացնել և, շրջանցելով Վարազդատ Լալայանին, բավարարվելել է ԱԱ-ի բրոնզե մեդալով:

Այս քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է վրացի Լաշա Տալախաձեն:

armsport.am

Back to top button