
Դեկտեմբերի 17-ին Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել Սևան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու 1-ին նիստը:
Ավագանու նիստը վարել է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը` Կամո Ավագյանը:
Թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի` 12.12.2021թ. 19-Ա որոշմամբ Սևան համայնքի ընտրված ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ`
- «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք` 21 մանդատ.
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 3 մանդատ.
- «Հանրապետություն» կուսակցություն` 3 մանդատ:
Նիստը վարողը ընթերցել է ավագանու ընտրված անդամների անունները` ըստ կուսակցությունների և դաշինքի:
Ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի` 12.12.2021թ. 19-Ա որոշումը և 16.12.2021թ. N 19 արձանագրությունը` Սևան համայնքի ավագանին որոշել է` Սևան համայնքի ղեկավար է ընտրվել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանը:
Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում: Երդման արարողությունից հետո Սևան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները:




