ԿարևորՀասարակություն

Ասկերանում շարունակվում են նոր թաղամասերի կառուցման շինաշխատանքները

ԱՀ Ասկերանի շրջանում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները։ 

Ինչպես հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, Հովսեփավան համայնքի վարչական տարածքում այս պահին միանգամից 2 վայրում նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվում։ 

Թաղամասերից մեկը կունենա թվով 77 առանձատուն, որոնցից 22-ը՝ երեք, իսկ 55-ը՝ չորս սենյականոց։ Այս պահին կառուցվում են հիմքերը, շարվում պատերը։ Նախագիծն իրականացվում է ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Կարդացեք նաև

Back to top button