ԿարևորՀասարակություն

Քննարկվում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության հարցը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության հարցը։

Գործող օմբուդսմենի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ-ի փետրվարին։

Քրիստիննե Գրիգորյանն ասել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու լինելն իր համար պատիվ է:

«Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել: Շատերն այստեղ կհամաձայնեն, որ պաշտպանի ինստիտուտն իրապես կայացած փոքրաթիվ հաստատություններից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի իր այն առաքելությունը, որը նախատեսված է Սահմանադրությամբ»,- ընդգծել է Գրիգորյանը:

Back to top button