
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել։
Գրառումը՝ ստորև․
«Սիրելի երևանցիներ,
սիրելի հայրենակիցներ,
Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»,-գրել է Հայկ Մարությանը:
«Իմ քայլը» խմբակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց և Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը` հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:




