ԿարևորՀասարակություն

Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն

Թիվ 13 ՏԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը, հայտնել է Վեդիի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

«Գնում ենք ՆՈՐ ընտրությունների»,-գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վեդիում ամենաշատ ձայներ հավաքել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին քվեարկել էր 8666 մարդ:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 ձայն:

Կարդացեք նաև

Back to top button