
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո թվիթերում հայերեն գրառում է արել.
«Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին բարեկամական հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ փոխանցելով Կիպրոսի անվերապահ զորակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Հայաստանն ու Կիպրոսը սերտ հարաբերություններ ունեն, որոնցում անուրանալի է Կիպրոսի հայ համայնքի դերը»։
ԵՄ Գերաստիճան Խորհրդաժողովին բարեկամական հանդիպում ունեցայ 🇨🇾 ՀՀ 🇦🇲 Վարչապետ Նիկոլ Բաշինեանի հետ փոխանցելով Կիպրոսի անվերապահ զօրակցութիւնը Հայաստանի եւ իր ժողովուրդին։Մեր երկիրները կը վայելեն սերտ յարաբերութիւն մը որուն մէջ անուրանալի է Կիպրահայ գաղութին դերը։ pic.twitter.com/Bsb3d1omRb
— Nicos Anastasiades (@AnastasiadesCY) December 15, 2021




