ՀՀ ԱԺ-ի այսօր հրավիրված արտահերթ նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական լիազորությունները:
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի բարգավաճման ու հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը»,- ասել է նա:
Պատգամավոր ընտրվելուց հետո Մեղրիի քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական կեղծիքի և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմադիր պատգանավորն ազատ էր արձակվել: ՍԴ-ն դեկտեմբերի 9-ին վճռել էր, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։




