ԿարևորՀասարակություն

ՀՀ ՍԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) նորընտիր նախագահ Կլեր Բազի Մալորիին, որն այս պաշտոնում ընտրվել էր ս.թ. դեկտեմբերի 10-ի՝ Վենետիկի հանձնաժողովի 129-րդ լիագումար նիստի ընթացքում:

Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայտնում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի լիարժեք աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։ 

Օգտվելով հնարավորությունից՝ վերահաստատում եմ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ գործընկերությունը և ավանդաբար ամուր կապերը շարունակելու մեր անկեղծ հանձնառությունը: Այս համատեքստում սիրով հրավիրում եմ և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում պաշտոնական այցով»: 

Կլեր Բազի Մալորին, որը 2010 թվականից Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ է, ստանձնել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնը երկու տարվա պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր՝ վերընտվելու հնարավորությամբ:

Կարդացեք նաև

Back to top button