
Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Ազատամուտի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և բարերաների համաֆինանսավորմամբ վերանորոգվում են համայնքի բազմաբնակարան 5 շենքի տանիքներ:
Ծրագրի արժեքը 48.4 մլն ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 50%, Ազատամուտի համայնքապետարանի ներդրումը՝ 30%, բնակիչների և բարերաների ներդրումը՝ 20%:
2020թ. Ազատամուտ գյուղում շենքերի կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգվել են ևս 6 շենքի տանիքներ։




