ԿարևորՔաղաքական

Պուտինը և Մակրոնը հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հադիպումը օգտակար կլինի

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման հարցը:

Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին:

«Պուտինը պատմել է, թե ինչպես են տարածաշրջանում միջոցներ ձեռնարկվում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համար։ 

Կողմերը հույս են հայտնել, որ ԵՄ կառույցների ղեկավարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպումն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես օգտակար կլինի։ 

Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությանը»,-ասվում է Կրեմլի կայքում:

Կարդացեք նաև

Back to top button