
Flyone Armenia ընկերության A320 օդանավը դեկտեմբերի 10-ին ժամանել է Զվարթնոց օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով, հայտնում են օդանավակայանից։
Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան:
Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։
Չվացուցակ
Երևան-Մոսկվա սկսած՝ 39 եվրոյից, օրական 2 չվերթ
Երևան-Թեհրան սկսած` 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին
Երևան-Լիոն սկսած` 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին
Երևան-Թել Ավիվ սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին
Երևան-Կրասնոդար սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին
Երևան-Թբիլիսի սկսած՝ 39 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին
Երևան-Քութայիս սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին
Երևան-Ստամբուլ սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին
FLYONE ARMENIA-ն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal և Advantage
Standart սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։
FLYONE ARMENIA ընկերությունը բոլոր ուղևորների համար նախապատրաստել է բազմաթիվ անակնկալներ։




