ԿարևորՀասարակություն

ԵՊՀ-ում նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը. ԱՄՆ դեսպան

ԵՊՀ-ում կգործի Ամերիկյան հետազոտությունների կենտրոն։ Այն այսօր բացել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։  Կենտրոնն ու «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը դասավանդվում է այս ուսումնական տարվանից, հայ ուսանողներին հնարավորություն կտա այստեղ՝ Հայաստանում ուսումնասիրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը։

Բակալավրում միջազգային հարաբերություններ ուսումնասիրելուց հետո Աննա Խաչատրյանը որոշեց շարունակել ավելի նեղ մասնագիտացմամբ։ «Ամերիկագիտություն» մագիտրոսական ծրագիրը, որն ուսումնասիրում է ԵՊՀ-ում, հենց այն էր, ինչը փնտրում էր։ Գիտակցելով ծրագրի կարևորությունը՝ առանց երկար մտածելու դիմեց ու դարձավ մեկն այն 11 ուսանողներից, որոնք Հայաստանում կուսումնասիրեն ամերիկագիտությունը։ Կարճ ժամանակ անց համոզվեց՝ ճիշտ որոշում էր ընդունել․

«Համոզվեցի, որ նախ Ամերիկան կարելի է պատկերացնել այլ կերպ։ Ես ավելի անթերի էի պատկերացնում։ Կարելի է նաև քննադատորեն մոտենալ որոշ հարցերի։ Կարելի է օգնել Ամերիկային մեր մտուժով։ Բացահայտում էր նաև այն, որ, լինելով փոքր պետություն, կարելի է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Նրանք մեծ սիրով նաև կրթական  ծրագրեր են տրամադրում մեզ, և մեկն էլ հենց Արիզոնայի համալսարանում հետագայում ուսանելու հնարավորությունն է»։

«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն կտա այստեղ՝ Հայաստանում ուսումնասիրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննսյանը վստահ է՝ այս ուսանողները իրենց գիտելիքներով ավելի են նպաստելու հայ-ամերիկայն հարաբերություններին։ Եվ այդ ճանապարհին ուսանողներին ու  պրոֆեսորադասախոսական կազմին  կօգնի ԵՊՀ-ում Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը, որի բացմանն այսօր ներկա էինք։

«Ամերիկագիտությունը բավականին լավ հնարավորություն է մեր ուսանողների համար՝ հասկանալու ԱՄՆ-ի մշակութային, քաղաքական,  կրթական համակարգերը։ Հետազոտողների համար սա բավականին լավ փորձառություն է՝ այդ ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու համար»։

Այս կենտրոնի և մասնագիտության միջոցով ուսանողներն ավելի լավ կճանաչեն ԱՄՆ-ն, և իրենց յուրացրածը հասանելի կդարձնեն նաև հայ հասարակությանը,-կարծում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Վտահ է՝ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը հուսալի ձեռքերում է։

«Ամերիկյան հետազոտությունների կենտորնը կդառնա մի կարևոր կառույց,  որտեղ հետազոտական աշխատանքներ կիրականացվեն։ Այդտեղ տեղի է ունենալու մտքերի, գաղափարների փոխանակում, ինչը նպաստելու է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը»։

ԱՄՆ դեսպանը խորհրդանշական է համարում, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը բացվել է 1991 թվականին դեկտեմբերին, և գրեթե 30 տարի անց՝ ազդարարվում է Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացումը։ Դեսպանը համոզված է՝ մագիստրոսական ծրագիրը կարող է մեծ ներդրում ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցում։

Կարդացեք նաև

Back to top button