ԿարևորՀասարակություն

Արդի ֆրանսիական կինոյի շաբաթ՝ դեկտեմբերի 11-17-ը

«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, կազմակերպում է արդի ֆրանսիական կինոյի շաբաթ, որի ցուցադրությունները կլինեն դեկտեմբերի 11-17-ը՝ ամեն օր ժամը 19։00-ին, Հ․ Մալյանի անվան թատրոնում (Երևան, Վարդանանց փ․ 18)։

Ծրագրում, որը ներառում է թե՛ ավագ սերնդի վարպետների նոր ֆիլմերը, թե՛ սկսնակ ռեժիսորների խոստումնալից աշխատանքները, ընդգրկված են վերջին տասնամյակի ֆրանսիական լավագույյն ֆիլմերից 7-ը, որոնց մեծ մասն առաջին անգամ է թարգմանվում հայերեն և ցուցադրվում Հայաստանում։

Մասնավորապես՝ դեկտեմբերի 11-17-ը կկարողանաք դիտել անվանի ռեժիսորներ Բենուա Ժակոյի «3 սիրտ» ու Ֆիլիպ Գառելի «Արտասուքի աղը» ֆիլմերը, ինչպես նաև վերջերս կինոաշխարհ մտած, բայց արդեն իսկ մեծ անուն հանած Սելին Սիամայի «Աղջիկների բանդան», Միքայել Էրսի «Ամանդա»-ն, Ստեֆան Բատյուի «Սնդիկ»-ը և Ֆրեդերիկ Ֆարուչիի «Գիշերով»-ը։

Բոլոր ֆիլմերը ցուցադրվում են բնօրինակի լեզվով և հայերեն ու անգլերեն ենթագրերով։

Մուտքն ազատ է ու անվճար։

Կարդացեք նաև

Back to top button